Թուրքիան կշարունակի Սիրիայում պայքարել քրդական կազմավորումների դեմ . Էրդողան
МЕЖДУНАРОДНОЕԱնկարան կշարունակի քրդական կազմավորումների դեմ պայքարը Սիրիայում, որոնք նա որպես իր անվտանգության համար սպառնալիք է ընկալում: Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում, տեղեկացնում է РИА Новости-ն:
Էրդողանը նշել է, որ «ահաբեկիչների կողմից ղեկավարվող տարածքները չեն սահմանափակվում միայն Իդլիբի նահանգով»: Ընդ որում, նախագահն ահաբեկչական է որակել այն բոլոր կազմակերպությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի համար:
«Առաջին հերթին, սա քրդական ինքնապաշտպանական ջոկատներն են (YPG). մենք նաև կարծում ենք, որ մեծ նշանակություն ունի, որ անհրաժեշտ է ազատագրել այդ տարածքները նաև YPG-ից», - ասել է Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



