Թուրքիան կշարունակի Սիրիայում պայքարել քրդական կազմավորումների դեմ . Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարան կշարունակի քրդական կազմավորումների դեմ պայքարը Սիրիայում, որոնք նա որպես իր անվտանգության համար սպառնալիք է ընկալում: Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում, տեղեկացնում է РИА Новости-ն:
Էրդողանը նշել է, որ «ահաբեկիչների կողմից ղեկավարվող տարածքները չեն սահմանափակվում միայն Իդլիբի նահանգով»: Ընդ որում, նախագահն ահաբեկչական է որակել այն բոլոր կազմակերպությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի համար:
«Առաջին հերթին, սա քրդական ինքնապաշտպանական ջոկատներն են (YPG). մենք նաև կարծում ենք, որ մեծ նշանակություն ունի, որ անհրաժեշտ է ազատագրել այդ տարածքները նաև YPG-ից», - ասել է Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



