Թուրքիան կշարունակի Սիրիայում պայքարել քրդական կազմավորումների դեմ . Էրդողան
INTERNATIONAL NEWSԱնկարան կշարունակի քրդական կազմավորումների դեմ պայքարը Սիրիայում, որոնք նա որպես իր անվտանգության համար սպառնալիք է ընկալում: Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում, տեղեկացնում է РИА Новости-ն:
Էրդողանը նշել է, որ «ահաբեկիչների կողմից ղեկավարվող տարածքները չեն սահմանափակվում միայն Իդլիբի նահանգով»: Ընդ որում, նախագահն ահաբեկչական է որակել այն բոլոր կազմակերպությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի համար:
«Առաջին հերթին, սա քրդական ինքնապաշտպանական ջոկատներն են (YPG). մենք նաև կարծում ենք, որ մեծ նշանակություն ունի, որ անհրաժեշտ է ազատագրել այդ տարածքները նաև YPG-ից», - ասել է Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



