Եկատերինբուրգում կրակել են մեծ գումար տեղափոխող հայ գործարարների ավտոմեքենայի վրա
МЕЖДУНАРОДНОЕԵկատերինբուրգում այսօր՝ տեղական ժամանակով ժամը 17:20-ի սահմաններում, «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայով անհայտ անձինք կրակել են Audi մակնիշի ավտոմեքենայի վրա, որում հայ գործարարներ են եղել:
Այս մասին տեղեկացնում է «Вечерние ведомости» թերթը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակումը պատահական չէր. գումարների կանխիկացմամբ զբաղվող հայաստանցի գործարարները մեծ գումար էին տեղափոխում Audi-ով:
Նշվում է, որ հրաձգության հետևանքով տուժածներ չկան: Մի քանի փամփուշտ արձակվել է Audi-ի անիվների վրա, սակայն հանցագործներին չի հաջողվել գողանալ գումարը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները, ինչպես նաև՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչները:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



