Եկատերինբուրգում կրակել են մեծ գումար տեղափոխող հայ գործարարների ավտոմեքենայի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵկատերինբուրգում այսօր՝ տեղական ժամանակով ժամը 17:20-ի սահմաններում, «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայով անհայտ անձինք կրակել են Audi մակնիշի ավտոմեքենայի վրա, որում հայ գործարարներ են եղել:
Այս մասին տեղեկացնում է «Вечерние ведомости» թերթը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակումը պատահական չէր. գումարների կանխիկացմամբ զբաղվող հայաստանցի գործարարները մեծ գումար էին տեղափոխում Audi-ով:
Նշվում է, որ հրաձգության հետևանքով տուժածներ չկան: Մի քանի փամփուշտ արձակվել է Audi-ի անիվների վրա, սակայն հանցագործներին չի հաջողվել գողանալ գումարը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները, ինչպես նաև՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչները:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը



