Եկատերինբուրգում կրակել են մեծ գումար տեղափոխող հայ գործարարների ավտոմեքենայի վրա
INTERNATIONAL NEWSԵկատերինբուրգում այսօր՝ տեղական ժամանակով ժամը 17:20-ի սահմաններում, «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայով անհայտ անձինք կրակել են Audi մակնիշի ավտոմեքենայի վրա, որում հայ գործարարներ են եղել:
Այս մասին տեղեկացնում է «Вечерние ведомости» թերթը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակումը պատահական չէր. գումարների կանխիկացմամբ զբաղվող հայաստանցի գործարարները մեծ գումար էին տեղափոխում Audi-ով:
Նշվում է, որ հրաձգության հետևանքով տուժածներ չկան: Մի քանի փամփուշտ արձակվել է Audi-ի անիվների վրա, սակայն հանցագործներին չի հաջողվել գողանալ գումարը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները, ինչպես նաև՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչները:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



