Ռուսաստանում նախաքննություն են սկսել Իրկուտսկում Մի-8 ուղղաթիռի անհետացման գործով
ОБЩЕСТВОՌուսաստանի Իրկուտսկի մարզում Մի-8 ուղղաթիռի անհետացման գործով նախաքննություն է սկսվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի արևելա-սիբիրյան վարչությունը:
Գերատեսչությունը հաղորդում է, որ 2018-ի սեպտեմբերի 2-ին տեղի ժամանակով 11:00-ին Ուստ-Կուտի օդանավակայանից դեպի Կազաչինսկո-Լենսկի շրջան է մեկնել Մի-8 ուղղաթիռը՝ երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար և կապի դուրս չի եկել: Հայտնի է, որ ուղղաթիռում անձնակազմի երեք անդամ է գտնվում:
«Անգարա» ավիաընկերության տվյալներով, որին պատկանում է ուղղաթիռը, այն պետք է վայրէջք կատարեր Կուներմա թաղամասում և մարդկանց վերցներ այնտեղից, որպեսզի միասին առաջ շարժվեին երթուղով: Ինչպես հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը, Կուներմա ուղղաթիռը չի ժամանել:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



