Ռուսաստանում նախաքննություն են սկսել Իրկուտսկում Մի-8 ուղղաթիռի անհետացման գործով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Իրկուտսկի մարզում Մի-8 ուղղաթիռի անհետացման գործով նախաքննություն է սկսվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի արևելա-սիբիրյան վարչությունը:
Գերատեսչությունը հաղորդում է, որ 2018-ի սեպտեմբերի 2-ին տեղի ժամանակով 11:00-ին Ուստ-Կուտի օդանավակայանից դեպի Կազաչինսկո-Լենսկի շրջան է մեկնել Մի-8 ուղղաթիռը՝ երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար և կապի դուրս չի եկել: Հայտնի է, որ ուղղաթիռում անձնակազմի երեք անդամ է գտնվում:
«Անգարա» ավիաընկերության տվյալներով, որին պատկանում է ուղղաթիռը, այն պետք է վայրէջք կատարեր Կուներմա թաղամասում և մարդկանց վերցներ այնտեղից, որպեսզի միասին առաջ շարժվեին երթուղով: Ինչպես հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը, Կուներմա ուղղաթիռը չի ժամանել:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



