Ռուսաստանում նախաքննություն են սկսել Իրկուտսկում Մի-8 ուղղաթիռի անհետացման գործով
SOCIETYՌուսաստանի Իրկուտսկի մարզում Մի-8 ուղղաթիռի անհետացման գործով նախաքննություն է սկսվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի արևելա-սիբիրյան վարչությունը:
Գերատեսչությունը հաղորդում է, որ 2018-ի սեպտեմբերի 2-ին տեղի ժամանակով 11:00-ին Ուստ-Կուտի օդանավակայանից դեպի Կազաչինսկո-Լենսկի շրջան է մեկնել Մի-8 ուղղաթիռը՝ երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար և կապի դուրս չի եկել: Հայտնի է, որ ուղղաթիռում անձնակազմի երեք անդամ է գտնվում:
«Անգարա» ավիաընկերության տվյալներով, որին պատկանում է ուղղաթիռը, այն պետք է վայրէջք կատարեր Կուներմա թաղամասում և մարդկանց վերցներ այնտեղից, որպեսզի միասին առաջ շարժվեին երթուղով: Ինչպես հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը, Կուներմա ուղղաթիռը չի ժամանել:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



