Բեռլինում չի քննարկվում Թուրքիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի իշխանությունները Թուրքիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կոնկրետ քայլեր չեն քննարկում, բայց ձգտում են առաջին հերթին նորմալացնել երկկողմ հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մասը Bild թերթի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Գերմանիան հետաքրքրված չէ նրանում, որ Թուրքիան ջլատվի տնտեսական եւ քաղաքական տեսակետից, սակայն այժմ թուրքական տնտեսությանը ֆինանսական օգնության կոնկրետ միջոցների մասին խոսք չի գնում, այլ հարաբերությունների նորմալացման, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մասը հիշեցրել է, որ հաջորդ շաբաթ այցով մեկնում է Թուրքիա, ապա հավելել, որ այնտեղ առ այսօր առանց ընդունելի պատճառների բանտերում են գտնվում Գերմանիայի յոթ քաղաքացի։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



