Բեռլինում չի քննարկվում Թուրքիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի իշխանությունները Թուրքիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կոնկրետ քայլեր չեն քննարկում, բայց ձգտում են առաջին հերթին նորմալացնել երկկողմ հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մասը Bild թերթի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Գերմանիան հետաքրքրված չէ նրանում, որ Թուրքիան ջլատվի տնտեսական եւ քաղաքական տեսակետից, սակայն այժմ թուրքական տնտեսությանը ֆինանսական օգնության կոնկրետ միջոցների մասին խոսք չի գնում, այլ հարաբերությունների նորմալացման, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մասը հիշեցրել է, որ հաջորդ շաբաթ այցով մեկնում է Թուրքիա, ապա հավելել, որ այնտեղ առ այսօր առանց ընդունելի պատճառների բանտերում են գտնվում Գերմանիայի յոթ քաղաքացի։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



