Բեռլինում չի քննարկվում Թուրքիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի իշխանությունները Թուրքիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կոնկրետ քայլեր չեն քննարկում, բայց ձգտում են առաջին հերթին նորմալացնել երկկողմ հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մասը Bild թերթի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Գերմանիան հետաքրքրված չէ նրանում, որ Թուրքիան ջլատվի տնտեսական եւ քաղաքական տեսակետից, սակայն այժմ թուրքական տնտեսությանը ֆինանսական օգնության կոնկրետ միջոցների մասին խոսք չի գնում, այլ հարաբերությունների նորմալացման, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մասը հիշեցրել է, որ հաջորդ շաբաթ այցով մեկնում է Թուրքիա, ապա հավելել, որ այնտեղ առ այսօր առանց ընդունելի պատճառների բանտերում են գտնվում Գերմանիայի յոթ քաղաքացի։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



