Վայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղում այրվել է մոտ 1800 հակ անասնակեր և ջերմահարվել՝ 10 մեղվի փեթակ
ОБЩЕСТВОՎայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղում այրվել է մոտ 1800 հակ անասնակեր, մոտ 92 քմ ծածկ և ջերմահարվել՝ 10 մեղվի փեթակ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:
«Սեպտեմբերի 1-ին, ժամը 01:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղում այրվում է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի միջնամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:30-ին, մարվել՝ 08:15-ին:
Այրվել է մոտ 1800 հակ անասնակեր, մոտ 92 քմ ծածկ և ջերմահարվել՝ 10 մեղվի փեթակ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



