Վայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղում այրվել է մոտ 1800 հակ անասնակեր և ջերմահարվել՝ 10 մեղվի փեթակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղում այրվել է մոտ 1800 հակ անասնակեր, մոտ 92 քմ ծածկ և ջերմահարվել՝ 10 մեղվի փեթակ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:
«Սեպտեմբերի 1-ին, ժամը 01:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղում այրվում է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի միջնամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:30-ին, մարվել՝ 08:15-ին:
Այրվել է մոտ 1800 հակ անասնակեր, մոտ 92 քմ ծածկ և ջերմահարվել՝ 10 մեղվի փեթակ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



