Վայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղում այրվել է մոտ 1800 հակ անասնակեր և ջերմահարվել՝ 10 մեղվի փեթակ
SOCIETYՎայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղում այրվել է մոտ 1800 հակ անասնակեր, մոտ 92 քմ ծածկ և ջերմահարվել՝ 10 մեղվի փեթակ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:
«Սեպտեմբերի 1-ին, ժամը 01:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղում այրվում է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի միջնամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:30-ին, մարվել՝ 08:15-ին:
Այրվել է մոտ 1800 հակ անասնակեր, մոտ 92 քմ ծածկ և ջերմահարվել՝ 10 մեղվի փեթակ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



