Պրահայի օդանավակայանում շուրջ 100 ուղևոր է տարհանվել ինքնաթիռից
МЕЖДУНАРОДНОЕԿիրակի Մոնաստիր-Պրահա չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորները, որը պատկանում է Tunisair ավիաընկերությանը, տարհանվել են Վացլավ Հավելի անվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով օդանավակայանի մամլո քարտուղարին, օդանավի անձնակազմն ավիակարգավարներին տեղեկացրել է ինքնաթիռում ծխի տարածման մասին :
«Թունիսյան զբոսաշրջային քաղաքից չվերթ իրականացնող ինքնաթիռի ուղևորներին անհապաղ տարհանել են օդանավի վայրէջք կատարելուց անմիջապես հետո», - ասվում է հաղորդագրության մեջ:
Օդանավակայանում կատարված ստուգումների արդյունքում ինքնաթիռում կրակի բռնկման կասկածները չեն հաստատվել: Օդանավի տեխզննումը շարունակվում է:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



