Պրահայի օդանավակայանում շուրջ 100 ուղևոր է տարհանվել ինքնաթիռից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիրակի Մոնաստիր-Պրահա չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորները, որը պատկանում է Tunisair ավիաընկերությանը, տարհանվել են Վացլավ Հավելի անվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով օդանավակայանի մամլո քարտուղարին, օդանավի անձնակազմն ավիակարգավարներին տեղեկացրել է ինքնաթիռում ծխի տարածման մասին :
«Թունիսյան զբոսաշրջային քաղաքից չվերթ իրականացնող ինքնաթիռի ուղևորներին անհապաղ տարհանել են օդանավի վայրէջք կատարելուց անմիջապես հետո», - ասվում է հաղորդագրության մեջ:
Օդանավակայանում կատարված ստուգումների արդյունքում ինքնաթիռում կրակի բռնկման կասկածները չեն հաստատվել: Օդանավի տեխզննումը շարունակվում է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



