Պրահայի օդանավակայանում շուրջ 100 ուղևոր է տարհանվել ինքնաթիռից
INTERNATIONAL NEWSԿիրակի Մոնաստիր-Պրահա չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորները, որը պատկանում է Tunisair ավիաընկերությանը, տարհանվել են Վացլավ Հավելի անվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով օդանավակայանի մամլո քարտուղարին, օդանավի անձնակազմն ավիակարգավարներին տեղեկացրել է ինքնաթիռում ծխի տարածման մասին :
«Թունիսյան զբոսաշրջային քաղաքից չվերթ իրականացնող ինքնաթիռի ուղևորներին անհապաղ տարհանել են օդանավի վայրէջք կատարելուց անմիջապես հետո», - ասվում է հաղորդագրության մեջ:
Օդանավակայանում կատարված ստուգումների արդյունքում ինքնաթիռում կրակի բռնկման կասկածները չեն հաստատվել: Օդանավի տեխզննումը շարունակվում է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



