ԵՄ-ն եւ Բրիտանիան համաձայնել են արագացնել բրեքսիտի վերաբերյալ բանակցությունները
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպական միությունը եւ Բրիտանիան համաձայնել են արագացնել բրեքսիտի վերաբերյալ բանակցությունները: Կողմերը մտադիր են բանակցությունների հերթական փուլն անցկացնել` փորձելով հաղթահարել կարեւոր տարաձայնությունները մինչեւ տարեվերջ պայմանագիրը կնքելու համար, հաղորդում է AP-ն:
Բրեքսիտի հարցով ԵՄ բանակցող Միշել Բարնյեն նշել է, որ կողմերը համաձայնել են, որ «ԵՄ-ն եւ Բրիտանիան այս պահից սկսած բանակցություններ են անցկացնելու»: Նրա խոսքով բանակցությունները կկենտրոնանան այն հարցերի վրա, որոնք կապված են ապրանքների, ծառայությունների, Բրիտանիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ ԵՄ-ի սահմանը հատող քաղաքացիների, ինչպես նաեւ ԵՄ-Բրիտանիա ապագա կապերի մասին քաղաքական համաձայնագրի հետ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



