ԵՄ-ն եւ Բրիտանիան համաձայնել են արագացնել բրեքսիտի վերաբերյալ բանակցությունները
INTERNATIONAL NEWSԵվրոպական միությունը եւ Բրիտանիան համաձայնել են արագացնել բրեքսիտի վերաբերյալ բանակցությունները: Կողմերը մտադիր են բանակցությունների հերթական փուլն անցկացնել` փորձելով հաղթահարել կարեւոր տարաձայնությունները մինչեւ տարեվերջ պայմանագիրը կնքելու համար, հաղորդում է AP-ն:
Բրեքսիտի հարցով ԵՄ բանակցող Միշել Բարնյեն նշել է, որ կողմերը համաձայնել են, որ «ԵՄ-ն եւ Բրիտանիան այս պահից սկսած բանակցություններ են անցկացնելու»: Նրա խոսքով բանակցությունները կկենտրոնանան այն հարցերի վրա, որոնք կապված են ապրանքների, ծառայությունների, Բրիտանիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ ԵՄ-ի սահմանը հատող քաղաքացիների, ինչպես նաեւ ԵՄ-Բրիտանիա ապագա կապերի մասին քաղաքական համաձայնագրի հետ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



