ԵՄ-ն եւ Բրիտանիան համաձայնել են արագացնել բրեքսիտի վերաբերյալ բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական միությունը եւ Բրիտանիան համաձայնել են արագացնել բրեքսիտի վերաբերյալ բանակցությունները: Կողմերը մտադիր են բանակցությունների հերթական փուլն անցկացնել` փորձելով հաղթահարել կարեւոր տարաձայնությունները մինչեւ տարեվերջ պայմանագիրը կնքելու համար, հաղորդում է AP-ն:
Բրեքսիտի հարցով ԵՄ բանակցող Միշել Բարնյեն նշել է, որ կողմերը համաձայնել են, որ «ԵՄ-ն եւ Բրիտանիան այս պահից սկսած բանակցություններ են անցկացնելու»: Նրա խոսքով բանակցությունները կկենտրոնանան այն հարցերի վրա, որոնք կապված են ապրանքների, ծառայությունների, Բրիտանիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ ԵՄ-ի սահմանը հատող քաղաքացիների, ինչպես նաեւ ԵՄ-Բրիտանիա ապագա կապերի մասին քաղաքական համաձայնագրի հետ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



