Ջենովայում ավարտվել են փրկարարական աշխատանքները. կամրջի փլուզման հետևանքով 43 մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕԻտալական Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլուզումից հետո իրականացվող փրկարարական աշխատանքներն ավարտվել են այս գիշեր:
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ վերջին զոհերին հայտնաբերել էին նախորդ գիշեր: Ըստ պաշտոնական տվյալների՝ աղետի հետևանքով 43 մարդ է զոհվել:
Կամրջի 200 մետր երկարությամբ հատվածը փլուզվել էր օգոստոսի 14-ին ակտիվ երթևեկության ժամերին, ինչի հետևանքով տասնյակ մեքենաներ ցած են գլորվել 50 մետր բարձրությունից:
Հիշեցնենք, որ նախօրեին երկրի իշխանությունները զոհերի հիշատակին նվիրված սգո արարողություն էին իրականացրել, որին ներկա էր գտնվել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



