Ջենովայում ավարտվել են փրկարարական աշխատանքները. կամրջի փլուզման հետևանքով 43 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալական Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլուզումից հետո իրականացվող փրկարարական աշխատանքներն ավարտվել են այս գիշեր:
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ վերջին զոհերին հայտնաբերել էին նախորդ գիշեր: Ըստ պաշտոնական տվյալների՝ աղետի հետևանքով 43 մարդ է զոհվել:
Կամրջի 200 մետր երկարությամբ հատվածը փլուզվել էր օգոստոսի 14-ին ակտիվ երթևեկության ժամերին, ինչի հետևանքով տասնյակ մեքենաներ ցած են գլորվել 50 մետր բարձրությունից:
Հիշեցնենք, որ նախօրեին երկրի իշխանությունները զոհերի հիշատակին նվիրված սգո արարողություն էին իրականացրել, որին ներկա էր գտնվել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



