Ջենովայում ավարտվել են փրկարարական աշխատանքները. կամրջի փլուզման հետևանքով 43 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԻտալական Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլուզումից հետո իրականացվող փրկարարական աշխատանքներն ավարտվել են այս գիշեր:
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ վերջին զոհերին հայտնաբերել էին նախորդ գիշեր: Ըստ պաշտոնական տվյալների՝ աղետի հետևանքով 43 մարդ է զոհվել:
Կամրջի 200 մետր երկարությամբ հատվածը փլուզվել էր օգոստոսի 14-ին ակտիվ երթևեկության ժամերին, ինչի հետևանքով տասնյակ մեքենաներ ցած են գլորվել 50 մետր բարձրությունից:
Հիշեցնենք, որ նախօրեին երկրի իշխանությունները զոհերի հիշատակին նվիրված սգո արարողություն էին իրականացրել, որին ներկա էր գտնվել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



