Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ
ОБЩЕСТВОՎրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը օգոստոսի 15-ին հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նորանշանակ նախարար Իվանե Մաճավարիանիի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում Հայաստանի դեսպանատնից, հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Շնորհավորելով ֆինանսների նախարարին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Վրաստանի ֆինանսների նախարությունների և հարկային ու մաքսային ոլորտները համակարգող կառույցների միջև գործակցությունը կգտնվի բարձր մակարդակի վրա:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել մաքսային ոլորտին առնչվող հարցերի։
Տեղեկանք. Վրաստանի ֆինանսների նախարարության ենթակայության տակ են գտնվում մաքսային և հարկային ծառայությունները։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



