Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ
SOCIETYՎրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը օգոստոսի 15-ին հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նորանշանակ նախարար Իվանե Մաճավարիանիի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում Հայաստանի դեսպանատնից, հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Շնորհավորելով ֆինանսների նախարարին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Վրաստանի ֆինանսների նախարությունների և հարկային ու մաքսային ոլորտները համակարգող կառույցների միջև գործակցությունը կգտնվի բարձր մակարդակի վրա:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել մաքսային ոլորտին առնչվող հարցերի։
Տեղեկանք. Վրաստանի ֆինանսների նախարարության ենթակայության տակ են գտնվում մաքսային և հարկային ծառայությունները։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



