Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը օգոստոսի 15-ին հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նորանշանակ նախարար Իվանե Մաճավարիանիի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում Հայաստանի դեսպանատնից, հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Շնորհավորելով ֆինանսների նախարարին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Վրաստանի ֆինանսների նախարությունների և հարկային ու մաքսային ոլորտները համակարգող կառույցների միջև գործակցությունը կգտնվի բարձր մակարդակի վրա:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել մաքսային ոլորտին առնչվող հարցերի։
Տեղեկանք. Վրաստանի ֆինանսների նախարարության ենթակայության տակ են գտնվում մաքսային և հարկային ծառայությունները։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



