Վերջնական որոշում այս պահին չունենք. Նիկոլ Փաշինյանը՝ ընտրություններին ՔՊ-ի մասնակցության ձեւաչափի մասին
ПОЛИТИКА«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռեւս չի որոշել, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, որը հեռարձակվել է «Ազատության» ուղիղ եթերում, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ասել եմ, որ այդ հարցով քննարկումները շարունակվում են, եւ մենք վերջնական որոշում այս պահի դրությամբ չունենք: Հնարավոր է՝ առանձին, հնարավոր է՝ դաշինքով»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է ՔՊ կուսակցության առաջնորդը:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ առանձին կամ դաշինքով հանդես գալու որոշումը կախված է կուսակցությունների, քաղաքական ուժերի տեսլականից, նոր քաղաքական իրավիճակում նոր համաձայնություններ ձեռք բերելու ընդունակությունից եւ հնարավորությունից:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



