Վերջնական որոշում այս պահին չունենք. Նիկոլ Փաշինյանը՝ ընտրություններին ՔՊ-ի մասնակցության ձեւաչափի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռեւս չի որոշել, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, որը հեռարձակվել է «Ազատության» ուղիղ եթերում, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ասել եմ, որ այդ հարցով քննարկումները շարունակվում են, եւ մենք վերջնական որոշում այս պահի դրությամբ չունենք: Հնարավոր է՝ առանձին, հնարավոր է՝ դաշինքով»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է ՔՊ կուսակցության առաջնորդը:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ առանձին կամ դաշինքով հանդես գալու որոշումը կախված է կուսակցությունների, քաղաքական ուժերի տեսլականից, նոր քաղաքական իրավիճակում նոր համաձայնություններ ձեռք բերելու ընդունակությունից եւ հնարավորությունից:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



