Վերջնական որոշում այս պահին չունենք. Նիկոլ Փաշինյանը՝ ընտրություններին ՔՊ-ի մասնակցության ձեւաչափի մասին
POLITICS«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռեւս չի որոշել, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, որը հեռարձակվել է «Ազատության» ուղիղ եթերում, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ասել եմ, որ այդ հարցով քննարկումները շարունակվում են, եւ մենք վերջնական որոշում այս պահի դրությամբ չունենք: Հնարավոր է՝ առանձին, հնարավոր է՝ դաշինքով»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է ՔՊ կուսակցության առաջնորդը:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ առանձին կամ դաշինքով հանդես գալու որոշումը կախված է կուսակցությունների, քաղաքական ուժերի տեսլականից, նոր քաղաքական իրավիճակում նոր համաձայնություններ ձեռք բերելու ընդունակությունից եւ հնարավորությունից:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



