ՀՀ ԱԳՆ ղեկավարը հունիսի 7-ին Լավրովի հետ բանակցությունների նպատակով կայցելի Մոսկվա
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 7-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո առաջին անգամ կայցելի Մոսկվա, որտեղ երկկողմ հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններ կվարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին, ուրբաթ օրը հաղորդել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության պետի տեղակալ Արտյոմ Կոժինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ակնկալվում է, որ կքննարկվի երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման համատեքստում»,- հայտնել է նա: «Տեղի կունենա տեսակետների փոխանակում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ»,- հավելել է Կոժինը:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



