ՀՀ ԱԳՆ ղեկավարը հունիսի 7-ին Լավրովի հետ բանակցությունների նպատակով կայցելի Մոսկվա
POLITICSՀայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 7-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո առաջին անգամ կայցելի Մոսկվա, որտեղ երկկողմ հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններ կվարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին, ուրբաթ օրը հաղորդել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության պետի տեղակալ Արտյոմ Կոժինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ակնկալվում է, որ կքննարկվի երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման համատեքստում»,- հայտնել է նա: «Տեղի կունենա տեսակետների փոխանակում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ»,- հավելել է Կոժինը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



