ՀՀ ԱԳՆ ղեկավարը հունիսի 7-ին Լավրովի հետ բանակցությունների նպատակով կայցելի Մոսկվա
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 7-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո առաջին անգամ կայցելի Մոսկվա, որտեղ երկկողմ հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններ կվարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին, ուրբաթ օրը հաղորդել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության պետի տեղակալ Արտյոմ Կոժինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ակնկալվում է, որ կքննարկվի երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման համատեքստում»,- հայտնել է նա: «Տեղի կունենա տեսակետների փոխանակում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ»,- հավելել է Կոժինը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



