Աղվան Վարդանյանն այլևս պատգամավոր չէ
ПОЛИТИКАՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Աղվան Վարդանյանի` պատգամավորի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Աղվան Վարդանյանը չէր քվեարկել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, չնայած ՀՅԴ-ն նախօրոք հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու: Դրանից հետո նա հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, իսկ ՀՅԴ-ն նրան հեռացրեց կուսակցության շարքերից:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



