Աղվան Վարդանյանն այլևս պատգամավոր չէ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Աղվան Վարդանյանի` պատգամավորի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Աղվան Վարդանյանը չէր քվեարկել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, չնայած ՀՅԴ-ն նախօրոք հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու: Դրանից հետո նա հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, իսկ ՀՅԴ-ն նրան հեռացրեց կուսակցության շարքերից:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



