Աղվան Վարդանյանն այլևս պատգամավոր չէ
POLITICSՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Աղվան Վարդանյանի` պատգամավորի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Աղվան Վարդանյանը չէր քվեարկել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, չնայած ՀՅԴ-ն նախօրոք հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու: Դրանից հետո նա հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, իսկ ՀՅԴ-ն նրան հեռացրեց կուսակցության շարքերից:
1
The international chess tournament supported by IDBank has concluded
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
4
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages
5
FINTECH360 International Conference Held in Armenia



