Երևանի կարաոկե ակումբներից մեկում կրակոցներ են հնչել
ОБЩЕСТВОՈստիկանության ծառայողները փետրվարի 16-ին Երևանի Խանջյան փողոց, 31 հասցեում գտնվող կարաոկե ակումբի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1992 թվականին ծնված Եղիշե Խ.-ին, հայտնում է past.am-ը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանություն են ներկայացել ևս երկու անձ, որոնցից մեկը հայտնել է, որ Եղիշե Խ.-ն ակումբում ոչ սթափ վիճակում, առանց որևէ պատճառի, իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և խաթարելով ակումբի բնականոն աշխատանքը:
Եղիշե Խ.-ի խուզարկությամբ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



