Երևանի կարաոկե ակումբներից մեկում կրակոցներ են հնչել
SOCIETYՈստիկանության ծառայողները փետրվարի 16-ին Երևանի Խանջյան փողոց, 31 հասցեում գտնվող կարաոկե ակումբի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1992 թվականին ծնված Եղիշե Խ.-ին, հայտնում է past.am-ը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանություն են ներկայացել ևս երկու անձ, որոնցից մեկը հայտնել է, որ Եղիշե Խ.-ն ակումբում ոչ սթափ վիճակում, առանց որևէ պատճառի, իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և խաթարելով ակումբի բնականոն աշխատանքը:
Եղիշե Խ.-ի խուզարկությամբ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



