Երևանի կարաոկե ակումբներից մեկում կրակոցներ են հնչել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության ծառայողները փետրվարի 16-ին Երևանի Խանջյան փողոց, 31 հասցեում գտնվող կարաոկե ակումբի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1992 թվականին ծնված Եղիշե Խ.-ին, հայտնում է past.am-ը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանություն են ներկայացել ևս երկու անձ, որոնցից մեկը հայտնել է, որ Եղիշե Խ.-ն ակումբում ոչ սթափ վիճակում, առանց որևէ պատճառի, իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և խաթարելով ակումբի բնականոն աշխատանքը:
Եղիշե Խ.-ի խուզարկությամբ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



