Մենք հետևում ենք իրավիճակին. Շավարշ Քոչարյանը՝ ռուսական ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասին
ПОЛИТИКАՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձավ ռուսական ռազմարդյունաբերական ընկերությունների՝ ԱՄՆ պատժամիջոցների ներքո հայտնվելուն և հարցին՝ արդյոք դա կարող է ազդել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վրա: «Եկեք առաջ չընկնենք, մենք հետևում ենք իրավիճակին, միևնույն է մենք շահագրգիռ ենք պահպանել այդ դաշտում մեր փոխգործակցությունը Ռուսաստանի հետ, ինչը մեր անվտանգության կարևոր բաղադրիչներից է»,- past.am փոխանցմամբ, ասաց Քոչարյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Հարցին, այս առումով ամերիկյան կողմի հետ խորհրդակցություններ տարվո՞ւմ են՝ ԱԳ փոխնախարարն ասաց. «Չկա այդպիսի կոնկրետ հարց, որը հասունացած է, որը պահանջի թե ռուսական, թե ամերիկյան կողմի հետ բանակցություններ»:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
3
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
4
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
5
Новые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями от...



