Մենք հետևում ենք իրավիճակին. Շավարշ Քոչարյանը՝ ռուսական ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասին
POLITICSՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձավ ռուսական ռազմարդյունաբերական ընկերությունների՝ ԱՄՆ պատժամիջոցների ներքո հայտնվելուն և հարցին՝ արդյոք դա կարող է ազդել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վրա: «Եկեք առաջ չընկնենք, մենք հետևում ենք իրավիճակին, միևնույն է մենք շահագրգիռ ենք պահպանել այդ դաշտում մեր փոխգործակցությունը Ռուսաստանի հետ, ինչը մեր անվտանգության կարևոր բաղադրիչներից է»,- past.am փոխանցմամբ, ասաց Քոչարյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Հարցին, այս առումով ամերիկյան կողմի հետ խորհրդակցություններ տարվո՞ւմ են՝ ԱԳ փոխնախարարն ասաց. «Չկա այդպիսի կոնկրետ հարց, որը հասունացած է, որը պահանջի թե ռուսական, թե ամերիկյան կողմի հետ բանակցություններ»:
1
The international chess tournament supported by IDBank has concluded
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
4
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages
5
FINTECH360 International Conference Held in Armenia



