Մենք հետևում ենք իրավիճակին. Շավարշ Քոչարյանը՝ ռուսական ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձավ ռուսական ռազմարդյունաբերական ընկերությունների՝ ԱՄՆ պատժամիջոցների ներքո հայտնվելուն և հարցին՝ արդյոք դա կարող է ազդել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վրա: «Եկեք առաջ չընկնենք, մենք հետևում ենք իրավիճակին, միևնույն է մենք շահագրգիռ ենք պահպանել այդ դաշտում մեր փոխգործակցությունը Ռուսաստանի հետ, ինչը մեր անվտանգության կարևոր բաղադրիչներից է»,- past.am փոխանցմամբ, ասաց Քոչարյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Հարցին, այս առումով ամերիկյան կողմի հետ խորհրդակցություններ տարվո՞ւմ են՝ ԱԳ փոխնախարարն ասաց. «Չկա այդպիսի կոնկրետ հարց, որը հասունացած է, որը պահանջի թե ռուսական, թե ամերիկյան կողմի հետ բանակցություններ»:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



