Իշխանությունը կամիկաձե չէ և չի գնա նման քայլի, եթե չլինի ճնշում. Նաիրա Զոհրաբյանը՝ ռեյտինգային ընտրակարգը հանելու մասին
ПОЛИТИКАԾառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ռեյտինգային համակարգն ապաքաղաքականացրեց ընտրությունը:Այս մասին, Past.am-ի փոխանցմամբ, այսօրվա Աժ-ի նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս ներկայացրել է դաշինքի առաջարկը՝ Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգը հանելու մասին:
«Բնականաբար, կառավարությունը տվել է բացասական եզրակացություն ՝ տալով ծիծաղելի հիմնավորումներ: Աշխարհագրության ուսուցչի դեր է ստանձնել կառավարությունը ու տարբեր երկրների փորձերի մասին տեղեկատվություն է տրամադրել»:
Տիկին Զոհրաբյանը ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին կոչ արեց միանալ նախաձեռնությանը և այս հարցի շուրջ կոնսենսուս ձևավորել՝ հաշվի առնելով, որ ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ հայտարարության մեջ նշված էր, որ ռեյտինգային ընտրակարգը վերանայելու անհրաժեշտություն կա: «Մենք հասկանում ենք, որ այս իշխանությունը կամիկաձե չէ և չի գնալու նման քայլի, եթե չլինի մեր բոլորի ճնշումը»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



