Իշխանությունը կամիկաձե չէ և չի գնա նման քայլի, եթե չլինի ճնշում. Նաիրա Զոհրաբյանը՝ ռեյտինգային ընտրակարգը հանելու մասին
POLITICSԾառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ռեյտինգային համակարգն ապաքաղաքականացրեց ընտրությունը:Այս մասին, Past.am-ի փոխանցմամբ, այսօրվա Աժ-ի նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս ներկայացրել է դաշինքի առաջարկը՝ Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգը հանելու մասին:
«Բնականաբար, կառավարությունը տվել է բացասական եզրակացություն ՝ տալով ծիծաղելի հիմնավորումներ: Աշխարհագրության ուսուցչի դեր է ստանձնել կառավարությունը ու տարբեր երկրների փորձերի մասին տեղեկատվություն է տրամադրել»:
Տիկին Զոհրաբյանը ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին կոչ արեց միանալ նախաձեռնությանը և այս հարցի շուրջ կոնսենսուս ձևավորել՝ հաշվի առնելով, որ ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ հայտարարության մեջ նշված էր, որ ռեյտինգային ընտրակարգը վերանայելու անհրաժեշտություն կա: «Մենք հասկանում ենք, որ այս իշխանությունը կամիկաձե չէ և չի գնալու նման քայլի, եթե չլինի մեր բոլորի ճնշումը»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



