Իշխանությունը կամիկաձե չէ և չի գնա նման քայլի, եթե չլինի ճնշում. Նաիրա Զոհրաբյանը՝ ռեյտինգային ընտրակարգը հանելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆԾառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ռեյտինգային համակարգն ապաքաղաքականացրեց ընտրությունը:Այս մասին, Past.am-ի փոխանցմամբ, այսօրվա Աժ-ի նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս ներկայացրել է դաշինքի առաջարկը՝ Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգը հանելու մասին:
«Բնականաբար, կառավարությունը տվել է բացասական եզրակացություն ՝ տալով ծիծաղելի հիմնավորումներ: Աշխարհագրության ուսուցչի դեր է ստանձնել կառավարությունը ու տարբեր երկրների փորձերի մասին տեղեկատվություն է տրամադրել»:
Տիկին Զոհրաբյանը ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին կոչ արեց միանալ նախաձեռնությանը և այս հարցի շուրջ կոնսենսուս ձևավորել՝ հաշվի առնելով, որ ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ հայտարարության մեջ նշված էր, որ ռեյտինգային ընտրակարգը վերանայելու անհրաժեշտություն կա: «Մենք հասկանում ենք, որ այս իշխանությունը կամիկաձե չէ և չի գնալու նման քայլի, եթե չլինի մեր բոլորի ճնշումը»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



