Գողը՝ տնից. Որդին ոսկյա զարդերը գաղտնի հափշտակել եւ իրացրել էր շուկայում
ОБЩЕСТВОՈստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 38-ամյա Դոնարա Ս.-ի բնակարանից 450.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա շղթա, կախազարդ, ականջօղ եւ մատանիներ գողանալու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է տանտիրուհու որդին` 18-ամյա Հովհաննես Ս.-ն, որը 2014 թ. նոյեմբերից իրենց բնակարանից պարբերաբար գաղտնի հափշտակել է նշված ոսկյա զարդերը եւ իրացրել Արմավիր քաղաքի շուկայում:
Կատարած հանցանքը ընտանիքի անդամներից թաքցնելու նպատակով Հովհաննես Ս.-ն ձեւացրել է, թե իբր բնակարանից գողություն է կատարվել:
Հովհաննես Ս.-ն ներկայացվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
1
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



