Գողը՝ տնից. Որդին ոսկյա զարդերը գաղտնի հափշտակել եւ իրացրել էր շուկայում
SOCIETYՈստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 38-ամյա Դոնարա Ս.-ի բնակարանից 450.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա շղթա, կախազարդ, ականջօղ եւ մատանիներ գողանալու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է տանտիրուհու որդին` 18-ամյա Հովհաննես Ս.-ն, որը 2014 թ. նոյեմբերից իրենց բնակարանից պարբերաբար գաղտնի հափշտակել է նշված ոսկյա զարդերը եւ իրացրել Արմավիր քաղաքի շուկայում:
Կատարած հանցանքը ընտանիքի անդամներից թաքցնելու նպատակով Հովհաննես Ս.-ն ձեւացրել է, թե իբր բնակարանից գողություն է կատարվել:
Հովհաննես Ս.-ն ներկայացվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



