Գողը՝ տնից. Որդին ոսկյա զարդերը գաղտնի հափշտակել եւ իրացրել էր շուկայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 38-ամյա Դոնարա Ս.-ի բնակարանից 450.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա շղթա, կախազարդ, ականջօղ եւ մատանիներ գողանալու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է տանտիրուհու որդին` 18-ամյա Հովհաննես Ս.-ն, որը 2014 թ. նոյեմբերից իրենց բնակարանից պարբերաբար գաղտնի հափշտակել է նշված ոսկյա զարդերը եւ իրացրել Արմավիր քաղաքի շուկայում:
Կատարած հանցանքը ընտանիքի անդամներից թաքցնելու նպատակով Հովհաննես Ս.-ն ձեւացրել է, թե իբր բնակարանից գողություն է կատարվել:
Հովհաննես Ս.-ն ներկայացվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



