Ոստիկանները բերման են ենթարկել թիվ 58 երթուղու միկրոավտոբուսից գողություն կատարած անձին
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում 1976 թ. ծնված Մայա Ա.-ն նոյեմբերի 5-ին, ժամը 21.00-ին հայտնել է, որ նույն օրը, ժամը 18.15-ից 18.40-ն ընկած ժամանակահատվածում թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 14.000 դրամ և կրիչներ. Պատճառվել է 39.000 դրամի վնաս:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, նոյեմբերի 7-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները Բաղրամյան պողոտայի թիվ 79 շենքի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



