Ոստիկանները բերման են ենթարկել թիվ 58 երթուղու միկրոավտոբուսից գողություն կատարած անձին
SOCIETYՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում 1976 թ. ծնված Մայա Ա.-ն նոյեմբերի 5-ին, ժամը 21.00-ին հայտնել է, որ նույն օրը, ժամը 18.15-ից 18.40-ն ընկած ժամանակահատվածում թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 14.000 դրամ և կրիչներ. Պատճառվել է 39.000 դրամի վնաս:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, նոյեմբերի 7-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները Բաղրամյան պողոտայի թիվ 79 շենքի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



